Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆուլհեմի» ֆուտբոլիստները շարունակում են պարզել հարաբերությունները

Սպորտ
sport-fulham-1

Անգլիական «Ֆուլհեմի» ֆուտբոլիստներ Ալեքսանդր Միտրովիչը եւ Աբուբակար Կամարան շարունակում են պարզել հարաբերությունները: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, նրանք օրերս միմյանց հետ վիճաբանել են յոգայի դասի ժամանակ, որը ակումբը կազմակերպում է թիմի խաղացողների համար՝ նյարդերը հանգստացնելու համար:  Սերբ եւ ֆրանսիացի ֆուտբոլիստի միջեւ լուրջ տարաձայնությունն առաջ է եկել դեռեւս անցած տարի, երբ Անգլիայի առաջնության խաղերից մեկում վերջինս խախտելով ներքին կարգապահությունը, ցանկացել է իրացրել 11մ հարվածը, որի իրավունքը պատկանում է Միտրովիչին: Այդ միջադեպից հետո ֆուտբոլիստների հարաբերությունները լարված բնույթ են կրում ոչ միայն խաղադաշտում, այլեւ՝ դրանից դուրս: «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին վերջին հանդիպումներում Կամարային պահում է պահեստայինների նստարանին եւ փորձում է մեղմացնել լարվածությունը խաղադաշտում: Սակայն, իտալացի մասնագետի առջեւ ավելի լուրջ խնդիր է ծագել, քանի որ երկու անընդմեջ պարտությունից հետո թիմը հայտնվել է վտանգավոր 19-րդ տեղում: