Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց կազատվի՞

Հասարակություն
alumyan

 Այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը, ինչպես նաեւ պետք է քննվի ՀՔԾ-ի՝ Քոչարյանի հանդեպ կալանքը երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, դատարանը սկզբում պետք է անդրադառնա գրավի վերաբերյալ իրենց միջորդությանը, որը դեռեւս դեկտեմբերի 26-ին է ներկայացված եղել, «Որից հետո, եթե բավարարեց մեր միջնորդությունը, արդեն քննիչի միջնորդությունը չի էլ քննվելու, որովհետեւ եթե գրավը կիրառվեց, այլեւս մնացածը չի քննվում: Իսկ եթե մեր միջնորդությունը կմերժի, ապա դրանից հետո կքննվի նաեւ քննիչի միջորդությունը: Տպավորություն թող չստեղծվի, թե մենք ուզում ենք, որ մեր միջնորդությունների հետեւանքով նիստերը ձգձգվեն: Անկախ նրանից, թե ինչը կձգձգվի մեր միջնորդությունների հետեւանքով եւ ինչքան կձկձգվի, մեր բոլոր միջորդությունները, որոնք մեր կարծիքով բխում ենք օրենքից՝ ներկայացնելու ենք: Իսկ ինչ վերաբերվում է դատավորի ինքնաբացարկի հետ կապված հիմքերին, որը մենք հիմա ներկայացնում ենք, այնքան էլ հույս չունենք, որ դատարանը կբավարարի մեր միջնորդությունը, բայց խնդիրը նրանումն է, որ եթե հիմա մենք էստեղ այդ խնդիրը չդնեինք, ապագայում մենք հնարավորություն չէինք ունենա այս խնդիրը դնել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանում, եւ հնարավորություն չենք ունենա այս խնդիրը ներկայացնել եվրոպական դատարան: Մենք ուզում ենք նաեւ սա Եվրոպական դատարանում դարձնել քննության առարկա, որ տեսեք կամայականորեն դատարանի նախագահը որոշել է, որ այս միջնորդությունը պետք է քննի այսինչ դատավորը: Այսինքն՝ ոչ մի չափանիշ գոյություն չունի, թե ինչո՞ւ պետք է հատկապես էս դատավորը քններ»,-ասաց Հայկ Ալումայնը: Այս պահին նիստը շարունակվում է:   Ի դեպ Հայկ Ալումյանի ճեպազրույցից շատ չանցած  դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը: