Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուր շնչառական վարակներով հիվանդանցությունն աճման միտում ունի

Պաշտոնական
grip-1

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում: Հունվարի 14-ի դրությամբ՝  պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են: Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում  շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ և վերջիններս տուն են ուղարկվել: Միաժամանակ, գրիպի և ՍՇՎ հարաբերական ակտիվության հետ կապված իրավիճակը գնահատելու նպատակով նախարարության աշխատակիցներն այս օրերին պարբերաբար այցելում են բժշկական հաստատություններ, տեղում ծանոթանում իրավիճակին, ինչպես նաև կենտրոնների տնօրենների և մասնագետների հետ խորհրդակցում են կատարվող քայլերը: Հայաստանի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած: ՀՀ առողջապահության նախարարություն