Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանը, «Հաց բերող»-ը՝ մեր կողմից նույնպես եղել են զոհեր. Գագիկ Եղիազարյան (տեսանյութ)

Հասարակություն
gagik-exiazaryan

«Կյանքի իրավունքի վերաբերյալ: Այո՛, կյանքի իրավունք է խախտվել: Բայց ո՞վ է խախտել այդ իրավունքը: Մենք ինքներս ենք շահագրգռված, որ բացահայտվի դա, որովհետև, եթե հիշում ենք՝ ձեռագիրը նույնն է»,- ասում է Սասնա Ծռեր կուսակցության հիմնադիր անդամ Գագիկ Եղիազարյանը ՝ խոսելով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանների գործով հնարավոր բացահայտման մասին: Ըստ Եղիազարյանի՝ 2008 թվականի մարտի 1-ին այդ ժամանակ գործող վարչակարգը նույնպես սպանել է ոստիկանների՝ արդարացնելու համար ժողովրդի նկատմամբ կիրառվող բռնությունները և այն քաղաքացիների մահերը, որ հետագայում եղան: Հավելեց՝ նշելով «ՊՊԾ գնդի» գրավման գործի պարագայում նույնպես այդպես է: Եղիազարյանի  համոզմամբ՝ կյանքի իրավունք ունեն ոչ միայն սպանված ոստիկանները, այլև՝ շատ մարդիկ, որոնց իրավունքները խախտվել են նախկին իշխանությունների կողմից: Ժողովրդական ապստամբության դեպքում, ըստ Եղիազարյանի, երկու կողմերից էլ կարող են զոհեր լինել: «Չմոռանանք, որ մեր կողմից նույնպես եղել են զոհեր. «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, Արայիկ Խանդոյանը: Եվ նրանց գործն էլ ինչպես, որ հարկն է, չի քննվում. պատասխանատուները չեն բացահայտվում»,- եզրափակում է Գագիկ Եղիազարյանը: