Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգարիտա Գասպարյանը հաղթեց եւ մտավ հաջորդ փուլ

Սպորտ
a1gasparyan-15.01.

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաջողությամբ հաղթահարեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին արգելքը: 1/64 եզրափակիչ փուլի խաղում մեր հայրենակիցը կամային հաղթանակ տարավ չինացի Չժու Լինի նկատմամբ՝ 4:6, 6:2, 6:2: Հանդիպումը տեւեց 1 ժամ 51 րոպե: Նա 7 անգամ շեղ է մատուցել գնդակը եւ 23 ոչ պարտադիր սխալներ է թույլ տվել: Հաջորդ փուլում Մարգարիտա Գասպարյանը կհանդիպի 12 համարի տակ հանդես եկող բելգիացի Էլիսե Մերտենսի հետ, որը մեկնարկային խաղում 6:2, 7:5 հաշվով հաղթել է սլովակցի Աննա Շմիդլովային: