Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը՝ Եվրոպայի առաջնության մասնակիցներ

Սպորտ
a1gexasahq

Հունվարի 21–ին Մինսկում սկսվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանը եւ Անաստասիա Գալուստյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Սլավիկ Հայրապետյանը, որը վերջերս մասնակցել է Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարին, արդեն վերադարձել է Երեւան եւ մարզվում է տնային պայմաններում: Անաստասիա Գալուստյանը նախապատրաստվում է Մոսկվայում: Այս տարվա առաջնությանը կմասնակցեն 37 երկրների 148 մարզիկ-մարզուհի: Հունվարի 23-ին տեղի կունենա կանանց մենասահքի կարճ ծրագիրը, 24-ին՝ տղամարդկանց կարճ ծրագիրը: Եզրափակիչ մտած գեղասահորդները հանդես կգան համապատասխանաբար հունվարի 25-ին ու 26-ին: