Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը կպայքարի եվրոպական խաղերի ուղեգրի համար

Սպորտ
a1badminton

Հայաստանի բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի կանանց դասակարգման աղյուսակում զբաղեցնում է  285–րդ տեղը: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, դա ամռանը Մինսկում կայանալիք եվրոպական երկրների երկրորդ խաղերում մեր մարզուհու մասնակցության հույս է ներշնչում: Այդ խաղերում հանդես գալու իրավունք կստանան 32 լավագույն մարզուհիներ եւ երկու պահեստայիններ: Հունվար ամսվա աղյուսակով պահեստայիններից մեկը հենց մեր բադմինթոնիստն է: Լիլիթ Պողոսյանը ներկայումս Դանիայի Հոլբեգ քաղաքի բադմինթոնի ուսումնամարզական կենտրոնում շարունակում է նախապատրաստվել առաջիկա մրցաշարերին: Նա հունվարի 17 –ին և 24-ին կմասնակցի Շվեյցարիայի Լունդ քաղաքում եւ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող միջազգային մրցաշարերին: Մարզուհին նպատակ ունի բարելավել իր վարկանիշային միավորների քանակը եւ տեղ զբաղեցնել առաջատար 250 բադմինթոնիստների մեջ: Այդ պարագայում նա նախնական հաշվարկներով Մինսկի խաղերի ուղեգիր կնվաճի: