Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերենա Ուիլյամսը վստահ հաղթեց ԱՕ-ի առաջին խաղում (տեսանյութ)

Սպորտ
a1tenis-15.01.

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը վստահ սկսեց ելույթները Մելբուռնում մեկնարկած թենիսի Ավտրալիայի բաց առաջնությունում՝ օփենում: Առաջին խաղում ամերիկացի թենիսիստուհին 50 րոպեում հաղթեց գերմանացի Տատյանա Մարիային՝ 6:0, 6:2: Հաջորդ փուլում նա կհանդիպի կանադուհի Էժենի Բուշարի հետ, որը այs փուլում պայքարից դուրս բերեց չինուհի Պեն Շուային՝ 6:2, 6:1: Խոսելով նոր մրցաշրջանի նպատակների մասին, Սերենա Ուիլյամսն ասել է, որ առաջին հերթին ցանկանում է բարելավել իր վարկանիշային գործերը: Այժմ նա 16-րդ տեղում է դասակարգման աղյուսակում եւ բավականին ետ է մնում (3666 միավոր) առաջին ռակետ Սիմոնա Հալեպից: