Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատ. Տիգրան Պետրոսյանը սայթաքեց, Արման Փաշիկյանը՝ հավասարվեց (տեսանյութ)

Սպորտ
a1chess-hajastan-1

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի 2019թ առաջնությունում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի միանձյա առաջատար Տիգրան Լ.Պետրոսյանը երկարատեւ պայքարից հետո, 85-րդ քայլին մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Արցախի միակ ներկայացուցիչ Մանուէլ Պետրոսյանի հետ: Այս սայթաքումից անմիջապես օգտվեց Արման Փաշիկյանը, որը սեւերով հաղթեց միջազգային վարպետ Շանթ Սարգսյանին, վաստակեց 2,5 միավոր եւ Տիգրան Լ. Պետրոսյանի հետ միասին սկսեց կիսել 1-ին հորիզոնականը: Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղալով գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանի հետ, վաստակեց 2 միավոր եւ մնաց երրորդ տեղում: Վաղը կայանալիք 4-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը կհանդիպի Արամ Հակոբյանի, իսկ Արման Փաշիկյանը՝ Ռոբերտ Հովհաննիայանի հետ: Կանանց մրցաշարի առաջատար Մարիա Գեւորգյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը՝ սեւերով պարտության մատնելով առաջին կարգային Արփինե Գրիգորյանին: Գործող չեմպիոն Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց Սիրանուշ Ղուկասյանի հետ եւ արդեն երկու միավորով ետ է մնում առաջատարից: Վերջինս, ինչպես նաեւ Աննա Խաչատրյանը, վաստակել են 2-ական միավոր եւ այժմ բաժանում են 2-3-րդ տեղերը: Վաղը նշանակված 4-րդ տուրում Մարիա Գեւորգյանը սպիտակներով կհանդիպի Սիրանուշ Ղուկասյանի հետ, իսկ Մարիա Կորսովան քննության կենթարկի Մարիամ Ավետիսյանին: