Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ձեզ շնորհավորել ենք, դուք մեզ՝ չէ. ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» «կռիվն»՝ ԱԺ-ում. Առավոտ

Քաղաքականություն
mane

Ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության շուրջ բանավեճերն այսօր ԱԺ-ում շատ էին: Բանը հասավ նրան, որ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված թեկնածու Մանե Թանդիլյանին հարցրեց, թե ինչո՞ւ Ծառուկյանը կուսակցական առաջին դեմքերի,լիդերների մակարդակով հայտնի բանավեճից հետո սեղմեց Մարուքյանի ձեռքը, ընտրություններից հետո շնորհավորեց ԼՀԿ-ին, բայց փոխադարձ շնորհավորանք ԲՀԿ-ն չստացավ: Թանդիլյանը պատասխանեց, որ ուզում է մտաբերել՝ շնորհավորե՞լ են արդյոք «Իմ քայլը» դաշինքին, որովհետեւ կարծես իրենց նկատմամբ էլ այդ վրիպակը թույլ են տվել. «Իհարկե, շնորհավորում ենք»: ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հարցրեց՝ «ձեր ամբողջ քաղաքական վերելքը հիմնել եք «Դեմ եմ» շարժման ակունքներից՝ խիստ քննադատության ենթարկելով պարտադիր կուտակային համակարգի ներդրումը, ջանք չեք խնայել՝ վիճարկելու օրենքի սահմանադրականությունը, ես էլ էի ոգեւորված սկզբունքայնությամբ, բայց ոգեւորությունս ավարտվեց ձեր նախարար նշանակվելուց հետո մեկ շաբաթում, երբ կտրուկ փոխեցիք ձեր դիրքորոշումն ու հայտարարեցիք, որ պաշտպանում եք պարտադիր կուտակայինը, քանի որ դրա վերացումը վնասում է ՀՀ պետբյուջեին: Հիմա ինչպիսի ջանասիրությամբ որ խոսում եք համերաշխ մթնոլորտի, խորհրդարանում նոր մշակույթ ներդնելու մասին, կարո՞ղ է հանկարծ ընտրվելու դեպքում շատ կարճ ժամանակ անց վերանայեք ձեր դիրքորոշումները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով