Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալ»-«Բարսելոնա» խաղի օրն ու ժամը հայտնի են

Սպորտ
sport-el-klasiko

Այսօր հայտնի է դարձել, թե երբ է կայանալու Իսպանիայի ընթացիկ առաջնության երկրորդ «Էլ Կլասիկոն»: «Ռեալ» - «Բարսելոնա» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին, Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Այն արդեն հաստատվել է Լի Լիգայի ղեկավարության կողմից:  Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը կայացած «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումն ավարտվել էր կատալոնյան ակումբի խոշոր հաղթանակով՝ 5:1: Դրանից հետո մադրիդցիները պաշտոնանկ էին արել գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգեին: Նշենք, որ Իսպանիայի առաջնության առաջին խաղաշրջանի ավարտից հետո «Բարսելոնան» 43 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Ռեալը» 33-ով զբաղեցնում է 4-րդ տեղը: