Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շեքսպիրյան կրքեր՝ ռուսական թատրոնում (տեսանյութ)

Մշակույթ
stanislavski1

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում շեքսպիրյան կրքեր են: Մայիսին սպասվում է «Ռոմեո և Ջուլիետ»-ի պրեմիերան: Բեմադրիչը ՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է: Նրա խոսքով, ինքն ընտրել է «դերասանառատ» պիես, քանի որ պատասխանատվություն է կրում դերասանների հանդեպ և բոլորն անխտիր պետք է թատրոնում զբաղվածություն ունենան: «Սա իմ հարազատ թատրոնն է, իսկ Ալեքսանդր Սամսոնովիչը այն մարդը, որ ինձ սովորեցրեց մասնագիտական հմտությունները: Հիմա Հայաստանն այլ երկիր է, թատրոնի կազմն էլ նոր կազմ է և կարելի է ասել սա նոր թատրոն է»,- ասում է Կարեն Ներսիսյանը:- Թե առաջ հիմնականում ազգությամբ ռուսներ էին, որոնք ավարտել էին ռուսական բուհեր, այսօր հիմնականում մեր թատերական ինստիտուտի շրջանավարտներ են, վառ արտահայտված հայկական դիմագծերով»: Մանրամասները՝ տեսանյութում