Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 տարի առաջ Հենրիխ Մխիթարյանը ԱՄՆ-ում դարձավ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ

Սպորտ
a1panama-armenia-1

Ուղիղ 12 տարի առաջ, 2007 թվականի հունվարի 14-ին, Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց իր առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականի կազմում: Այդ օրը մեր ընտրանին Լոս Անջելեսում ստուգողական հանդիպում էր անցկացնում Պանամայի ազգային թիմի հետ: Ինչպես նշում են ականատեսները, խաղն անցել է անչափ կոպիտ պայքարում: Առաջին խաղակեսի արդեն 36-րդ րոպեին մերոնք մնացել են 10 խաղացողով, քանի որ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել է Կարեն Ալեքսանյանը: Պանամացիները երկրորդ խաղակեսում թեեւ բացել են հաշիվը, սակայն Հայաստանի հավաքականը անհավասար պայքարում կարողացել է խփել պատսախան գնդակը. 76-րդ րոպեին Արա Հակոբյանը 11մ հարվածով հավասարեցրել է հաշիվը: Խաղավարտից 10 րոպե առաջ Հայաստանի հավաքականը մնացել է 9 ֆուտբոլիստով, քանի որ կարմիր քարտ է ստացել նաեւ թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը: Հանդիպման 60-րդ րոպեին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտելֆիլդը խաղադաշտ է մտցրել Հենրիխ Մխիթարյանին՝ Ռաֆայել Նազարյանի փոխարեն: Ի դեպ, 17-ամյա նորեկը 17 րոպե անց դեղին քարտ է ստացել: Հավելենք, որ այդ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստներից այսօր ելույթները շարունակում են երկուսը՝ դարպասապահ Գեւորգ Կասպարովը, որը ներկայումս «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ է, եւ կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանը, որը հանդես է գալիս Շվեդիայի ցածր լիգայի թիմերից մեկում: https://www.youtube.com/watch?v=y7c57w-iWio