Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ունայ Էմերին ցանկանում է շուտափույթ ազատվել Մեսութ Օզիլից

Սպորտ
a1ozil-1401

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ցանկանում է, որ ակումբը ընթացիկ ձմեռային տրանսֆերի ժամանակ վաճառի թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլին: Ինչպես նշում է Daily Mail-ը, իսպանացի մասնագետն այդ ճանապարհով ցանկանում է գումարներ ստանալ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Պատճառն այն է, որ «Արսենալն» այժմ գումարներ չունի կազմի ուժեղացման համար: Մեսութ Օզիլի վաճառքը խնդրահարույց է, քանի որ գերմանացի ֆուտբոլիստը բավականին բարձր աշխատավարձ է ստանում, որը շաբաթական կազմում է 391 հազար եվրո: Բացի այդ, աշխարհի չեմպիոնը համաձայն չէ վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ եւ ցանկանում է մնալ «Արսենալում»: Նշենք, որ Մեսութ Օզիլը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2013թ ամռանը, Մադրիդի «Ռեալից», 47,5 մլն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է ընդամենը 13 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ: