Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Շարապովան չոր հաղթանակով բացեց թենիսի Ավստրալիայի առաջնությունը

Սպորտ
a1sharapova

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան առաջին հաղթանակը տարավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում: Մելբուռնի կենտրոնական կորտում բրիտանացի Հերիետ Դարտի հետ կայացած բացման խաղում աշխարհի 30-րդ ռակետը ոչ մի մրցափուլ չտվեց իր հակառակորդին եւ վստահ հաղթանակ տոնեց՝ 6:0, 6:0: Հաջորդ փուլում Մարիա Շարապովան կհանդիպի շվեդուհի Ռեբեկա Պետերսոնի հետ, որը մեկնարկային խաղում պարտության մատնեց ռումինացի Սորանա Կիրստեային՝ 6:4, 6:1: https://www.youtube.com/watch?v=X6t0IS1y9N4