Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Գեւորգյանը գլխավորեց շախմատի Հայաստանի առաջնությունը

Սպորտ
a1chess-kanajq-13.01.

Երեկ մեկնարկած Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում այսօր կայացան 2-րդ տուրի հանդիպումները: Մարիա Գեւորգյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: Նրա մրցակիցը Սուսաննա Գաբոյանն էր: Իսկ ահա հաղթանակով մեկնարկած մյուս շախմատիստուհիները՝ Անահիտ Մկրտչյանը, Աննա Խաչատրյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը, ոչ-ոքի խաղացին եւ առաջատարից հետ մնացին կեսական միավորով: Գրոծող չեմպիոն Մարիա Կուրսովան անսպասելի պարտվեց Արփինե Գրիգորյանին եւ հայտնվեց հետնապահների շարքում: Վաղը կայանալիք 3-րդ տուրում Մարիա Գեւորգյանը սեւերով կհանդիպի անակնկալ մատուցած Արփինե Գրիգորյանի հետ: