Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատ. Տիգրան Պետրոսյանը հաղթեց եւ գլխավորեց Հայաստանի առաջնությունը

Սպորտ
a1chess-armenia-13.01.

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները: Մրցաշարը առաջատարներից Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին եւ վաստակեց իր երկրորդ միավորը: Իսկ ահա նրա հետ համաքայլ ընթացող Արման Փաշիկյանն ու Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի խաղացին միմյանց հետ եւ առաջին կես միավորը կորցրեցին: Մեկնարկային տուրում պարտություն կրած Հայաստանի չեմպիոն Հայկ Մ. Մարտիրոսյանը այս անգամ վստահ հաղթեց գրոսմայստեր Արամ Հակոբյանին եւ առաջին միավորը վաստակեց:    Վաղը կայանալիք 3-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով կհանդիպի մրցաշարի հետնապահ Մանուէլ Պետրոսյանի հետ: Նրան հաջորդող Զավեն Անդրիասյանը կխաղա Հայկ Մարտիրոսյանի, իսկ Արման Փաշիկյանը՝ Շանթ Սարգսյանի հետ: