Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հին Նոր տարի

Հասարակություն
001-2-1

Աշխարհի մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Երկու տոմարներով նոր տարվա միջեւ տարբերությունը 20 եւ 21-րդ դարի առաջին կեսին 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին: Ռուսաստանում հին տոմարով Նոր տարին տոնելու ավանդույթը սկսվել է 1918 թվականին` նոր ժամանակագրություն մտցնելուց հետո։ Դրան նպաստել է նաեւ այն, որ ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ հուլյան տոմարի։ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքի մի շարք  երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում եւ Ուզբեկստանում (բնակչության մոտ 40 %) նշում են հին տոմարով Նոր տարին: Հայաստանում Հին նոր տարին եւս նշվում է, թեեւ ոչ այնքան ճոխ, որքան ավանդական Ամանորին: Հեռուստատեսությամբ կրկնվում են տոնական` Ամանորյա հաղորդումները, իսկ տոնական եղեւնին զարդարում է բնակարանները նաեւ Հին նոր տարում: