Ուղիղ. «Սպորտինգ» – «Պորտո». Լիսաբոնի «առյուծները» ընդդեմ «դրակոնների»

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրում տեղի կունենա «Կլասիկոներից» մեկը. «Սպորտինգը» իր հարկի տակ կընդունի «Պորտուին»:

16 տուրից հետո լիսաբոնյան «առյուծները» 34 միավորով զբաղեցնում են 4-րդ տեղը, իսկ «դրակոնները» 42-ով գլխավորում են աղյուսակը: Տանտերերին այսօր գրոհի կտանի փորձառու Նանին, իսկ հյուրերի դարպասը կպաշտպանի Իկեր Կասիլյասը:

«Սպորտինգ» – «Պորտո» սկզբունքային հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 19:30-ին: Ֆուտբոլասերները խաղի ընթացքին կարող են հետեւել մեր կայքէջում: