Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ ժամ չանցած ավտոմեքենա փախցնողը բռնվեց

Պաշտոնական
15472893324146

Հունվարի 11-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.25-ին, Եղբայրության 14 շենքի մոտից «Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել:  Հաղորդումից մեկ ժամ չանցած, Ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ, «Օպելը» և վարորդը հայտնաբերվել են Սեբաստիայի 23 հասցեի մոտ, որտեղից մեքենա փախցնելու կասկածանքով բերման է ենթարկել 49-ամյա Արսեն Բ-ն։  Տուժողից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր: