Ուղիղ. «Վեսթ Հեմ» – «Արսենալ». լոնդոնյան դերբին կանցնի առանց Մխիթարյանի

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի բացման խաղում Լոնդոնում միմյանց հետ կհանդիպեն տեղի «Վեսթ Հեմն» ու «Արսենալը»: Թիմերի առաջին շրջանի հանդիպումն ավարտվել էր տանտերերի՝ «զինագործների» վստահ հաղթանակով՝ 3:1:

 

«Արսենալում» հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի լոնդոնյան դերբին, քանի որ դեռեւս չի ապաքինվել վնասվածքից:

 

«Վեսթ Հեմ» – «Արսենալ» սկզբունքային հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 16:30-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարներն խաղը կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: