Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM01r27008

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ հանդես եկող քաղաքացիներն Էջմիածնում վերսկսել են ցույցերը: Նրանք պահանջում են անհապաղ կալանավորել Մանվել Գրիգորյանին:   «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանը նույնպես դեմ է Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշմանը «Մանվել Գրիգորյանին ազատելուն դուք դեմ եք։ Ես ինքս որպես Հայկ Սարգսյան, ես էլ եմ դեմ։ Դատախազությունն էլ է դեմ։ Դրա համար ի՞նչ է արել դատախազությունը․ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում և երկուշաբթի օրը տեղի է ունենալու վճիռը»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հարթակից դիմելով հավաքված ցուցարարներին։ Պատգամավորը հավանական է համարում, որ դատարանը կբավարարի դատախազության բողոքը, և Մանվել Գրիգորյանը նորից կկալանավորվի։ Սարգսյանն առաջարկեց ցուցարարներին  երկուշաբթի բողոքի ակցիա կազմակերպել դատարանին դիմաց և պատարաստակամություն հայտնեց գալ-միանալ նրանց։ Նրա կարծիքով՝ պայքարը պետք է թիրախային լինի, այդ իսկ պատճառով առաջարկում էր երկուշաբթի հավաքվել դատարանի դիմաց, որտեղ պետք է տեղի ուենենա Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։ Վերահսկողության ծառայության պետի նախկին տեղակալը կոչ արեց ցուցարարներին, եթե բողոքում են դատարանի վճռի դեմ, ապա բողոքն իրականանցնեն դատարանի դիմաց․ նիստից առաջ, նիստի ընթացքում։ «Ձեզ ո՞վ է լիազորել ժողովրդի անունից ստեղ ելույթ ունենալ»,- հարցնում է ցուցարարներից մեկը Հայկ Սարգսյանին։ Վերջինս պատասխանում է, որ ժողովրդի անունից ելույթ չի ունենում։ «Ուրեմս իջեք և հայտարարություններ մի՛ արեք»,- շարունակեց ցուցարարը։ Վերջինիս մոտեցավ ոստիկանության գնդապետը և ասաց, որ հենց նրանց՝ ցուցարարների պահանջով է պատգամավոր եկել։ Մեկ այլ ցուցարար մոտեցավ երկուսին և ի լուր բոլորին հայտարարեց, որ ցուցարարի՝ «ժողովրդի անունից չխոսելու» կոչն ուղղված Հայկ Սարգսյանին սխալ է ընկալվել, և պետք չէ «վրա տալ»։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները  հայտարարեցին, որ հաջորդ ակցիան կանցկացնեն երկուշաբթի օրը՝ հունվարի 14-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ դատարանը քննելու է Գլխավոր դատախազության` Մանվել Գրիգորյանին կալանավորելու բողոքը։

«Այսօր բացում ենք ճանապարհը, բայց երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց: Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը: