Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիլիջանում այրվել է 1 հա խոտածածկույթ, ջերմահարվել է 30 եղևնի

Պաշտոնական
hrdeh-1

Հունվարի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գորկու փողոցում այրվել է 1 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 30 եղևնի, Անդրանիկի փողոցում՝ մոտ 4 հա, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից տարածքում՝ մոտ 100 քմ, Լուսաձոր գյուղում՝ մոտ 1.5 հա, Արագածոտնի մարզի մարզի Բազմաղբյուր գյուղի վերջնամասում՝ մոտ 1.5 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: