Հայաստանի շախմատի առաջնության մասնակիցների վերջնական կազմը հայտնի է (տեսանյութ)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն այսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց եւ կանանց 2019թ առաջնությունների բացման արարողությունը:

Ինչպես եւ անցած տարի, մրցումներին կմասնակցեն 10-ական մարզիկ–մարզուհի: Առաջնությունները կանցկացվեն առանց ընդմիջման եւ կավարտվեն հունվարի 21-ին: Հայաստանի չեմպիոնները կընդգրկվեն ազգային հավաքականներում:

Այսօր կայացած վիճակահանության արդյունքներով հայտնի դարձան բոլոր տուրերի զույգերը: Առաջին տուրում կկայանան հետեւյալ հանդիպումները.

Տղամարդկանց առաջնություն

Ռոբերտ Հովհաննիսյան – Սամվել Տեր-Սահակյան

Զավեն Անդրիասյան – Տիգրան Հարությունյան

Արման Փաշիկյան – Հայկ Մարտիրոսյան

Մանուէլ  Պետրոսյան – Արամ Հակոբյան

Շանթ Սարգսյան – Տիգրան  Լ. Պետրոսյան

 

Կանանց առաջնություն

Սուսաննա Գաբոյան – Մարիա Կուրսովա

Սիրանուշ Ղուկասյան – Մարիամ Ավետիսյան

Արփինե Գրիգորյան – Աննա Խաչատրյան

Աստղիկ Հակոբյան – Մարիա  Գեւորգյան

Անահիտ Մկրտչյան – Մարիամ Մկրտչյան

Առաջին տուրի հանդիպումները կսկսվեն հունվարի 12–ին, ժամը 15:00–ին: