Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քաղաքապետարանը մեկ տարում 180 000 գրություն է ստացել

Հասարակություն
qaxaqapetaran

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներում 2018 թվականի ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 179322 դիմում և գրություն, որոնք մուտքագրվել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ: Սահմանված ժամկետում դրանց վերաբերյալ տրամադրվել են անհրաժեշտ փաստաթղթեր և կամ պատասխան գրություններ: Ըստ ոլորտների՝ առավել մանրամասն վիճակագրությանը հնարավոր է ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Տեղեկատվական կենտրոն» բաժնի հաշվետություններ ենթաբաժնում: