Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրի գերտաքացումը և գերսառեցումն առաջնային խնդիրներից են. ինժեներ-գյուտարար

Հասարակություն
49833708_763274234038281_7361612926467178496_n

«Երկրի գերտաքացումը և գերսառեցումն աշխարհում առաջնային խնդիրներից են, որոնց վերաբերյալ ես 2010 թվականից սկսել եմ կատարել ուսումնասիրություններ»,- ասում է ինժեներ-գյուտարար Գագիկ Ալավերդյանը: 2012 թվականին ստեղծել է երկրագնդի գերտաքացումը և գերսառեցումը կանխատեսող մի սարքավորում: Ալավերդյանը պնդում է, որ մեծ ճշգրտությամբ կարողանում է կանխատեսել հիմնականում երկրագնդի գերտաքացման և գերսառեցման անոմալ երևույթներ, որոնք տեղի են ունենում 50-100 տարին մեկ և հազվագյուտ են: «2017 թվականին ես ճշգրտորեն կանխատեսել էի հունվար ամսվա ցրտերը և դրանից մեկ ամիս առաջ զանգահարելով «9-11»՝ դրա մասին տեղեկացրել էի»,- նշում է ինժեներ-գյուտարարը: Գիտնականի կանխագուշակումների համար պետք է լինեն շատ մեծ ճշտությամբ տվյալներ, որոնք ձեռք են բերվում հատուկ սանդղակի միջոցով, որն ունի իր հայտնագործած սարքը. 1-2 ամսից ոչ պակաս ջերմաստիճանի տվյալներ տարածքի վերաբերյալ, արբանյակի կողմից ներկայացված տվյալներ: Ալավերդյանը հավելում է, որ մոտ ապագայում գերտաքացման հետևանքով տարածաշրջանի հանգած հրաբուխները կարող են վերագործարկվել: Ալավերդյանը չցանկացավ ավելի մանրամասնել իր գյուտի մասին, քանի որ գումարային խնդիրների պատճառով չի կարողացել պատենդավորել իր գյուտը և զգուշանում է, որ կարող են գաղափարը գողանալ:  Ալավերդյանի գյուտերից է նաև ձեռագործ մեխանիկական շարժիչ, որը գործարկվում է լարման միջոցով և աշխատում է 4 պտույտով: Շարժիչն աշխատում է առանց քամու, որևէ այրման վառելիքի կամ հեղուկի ազդեցության: