ԼՀԿ-ն կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը (տեսանյութ)

Եթե Սփյուռքի նախարարությունը կարեւոր չէր, ապա այն ժամանակ կրճատեիք, ինչի  7 ամիս պահեցիք: Սա ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի կարծիքն է։

«Իհարկե ցանկացած նախարար ասելու է, որ ինքը լավ է աշխատել: Բա ի՞նչ պետք ա ասեն, բա պետք է ասեին վա՞տ ենք աշխատել»,- ասում է Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հաստատեց, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու են Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

«Առաջադրման արձանագրությունը պատրաստ է, մենք երեկ հաղորդագրություն ենք տարածել»: