Հուսով եմ՝ կառավարությունը կհաջողի ոչ միայն ՀՀԿ-ին փնովելով. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Ես սադրանքների չեմ տրվի, դուք տեսեք ինչպիսի վիճակում է գտնվում երկիրը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Ես հույս ունեմ, որ նոր կառավարությունը կհաջողի  ոչ թե բառերով կամ ՀՀԿ-ին փնովելով, այլ կապացուցեն աշխատանքով»:

Արփինե Հովհաննիսյանի կանխատեսումները լավատեսական չեն:

«Առաջիկա ամիսներին գազի գինը կազդի ոչ միայն իմ վրա, այլ նաեւ ձեր:  Հաշվի առնելով որ երկու օրից ես կդառնամ գործազուրկ, հետեւաբար դժվար է ասել, որ իմ սոցիալական վիճակը բարելավվել է այս 8 ամիսների ընթացքում»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ զբաղվելու է մասնագիտական գործունեությամբ՝ Դավիթ Հարությունյանի և իր մի շարք այլ ընկերների հետ հիմնած իրավաբանական ընկերությունում:  

«Տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղելու քննություն եմ հանձնել և լիցենզիա չեմ վերցրել, այս գործունեությամբ երևի զբազվեմ՝ գումարած դրան հանրային քաղաքականության ձևաչափի մեջ մնալու համար որոշ պրոյեկտներ կան, բայց հիմա շատ փակագծեր չեմ կարող բացել: Կարող եմ ասել, որ հանրային քաղաքականությունից չեմ խուսափելու»: