Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը. Արա Բաբլոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-8

Նոր խորհրդարանում չեմ կարող աշխատել, որովհետև ես ինքս իմ թեկնածությունը ի սկզբանե չեմ դրել, որպեսզի ընտրվեմ պատգամավոր, ասում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա այսօր ԱԺ-ում ընդունելություն էր կազմակերպել եւ հրավիրել լրատվամիջոցների  ներկայացուցիչներին:  «Կարծում եմ ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»: Չնայած դրան, Արա Բաբլոյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգտակար լինել նոր խորհրդարանին: «Ես պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նոր խորհրդարանին, բայց չեմ լինի պետական պաշտոնյա»: Հարցին, արդյո՞ք հետևելու է քաղաքական զարգացումներին, Արա Բաբլոյանն ասաց, որ  հետևելու է ոչ թե քաղաքականությանը, այլ զարգացմանը: Անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե տեղեկություն կա, որ  Հայաստանում վաճառվում են երեխաների օրգաններ, Արա Բաբլոյանն ասաց: «Այդպիսի բան չկա Հայաստանում»: