Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Խաչանովն ու Մարիա Շարապովան կխաղան նույն օրը

Սպորտ
a1tenis

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչներն արդեն հրապարակել են առաջին փուլի հանդիպումների ժամանակացույցը: Ռուսաստանի առաջին ռակետ, մեր հայրենակից Կարեն Խաչանովը, առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 14-ին: Նրա մրցակիցը գերմանացի թենիսիստ Պետեր Գոժովչիկն է: Նույն օրը իր հանդիպումը կանցկացնի նաեւ Ռուսաստանի կանանց թենիսի առաջին համար Մարիա Շարապովան: Վերջինս կհանդիպի որակավորման փուլի հաղթող, բրիտանացի Հերիետ Դարտի հետ: