Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը կքննարկվի հունվարի 17-ին

Կարևոր լուրեր Հասարակություն
armen-gevorgyan1

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանը չի ստացել դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը եւ հնարավորություն չի ունեցել գրավոր առարկություններ պատրաստելու։ Այս հիմքով հետաձգվեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Այն կշարունակվի հունվարի 17–ին։ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Արմեն Գևորգյանին դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Գևորգյանի մեղադրանքը լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։