Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հետաքրքել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարին

Սպորտ
a1mkhitaryan-1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ խոսակցություն է գնում, որ մեր ֆուտբոլիստի ծառայութուններով այժմ հետաքրքված է Ռուսաստանի Պրեմիեր լիգային ընթացիկ առաջնության առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: Մինչ այդ նշվում էին, որ Հենրիխ Մխիթարյանին ցանկանում են ձեռք բերել «Միլանն» ու «Էվերտոնը»: Սակայն, ըստ նախնական տվյալների, իտալական ակումբը ներկայումս իրավունք չունի ֆուտբոլիստ գնել, քանի որ խախտել է ֆինանսական «ֆեյր փլեյի» կանոնները, իսկ լիվերպուլյան ակումբն ի վիճակի չէ վճարել բարձր աշխատավարձ, որը ներկայումս ստանում է հայ կիսապաշտպանը: Հավելենք, որ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն սկսել է մարզումները եւ շուտով միանալու է թիմին: Իսկ թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան կապված մեր ֆուտբոլիստի հետ, պարզ կդառնա մինչեւ հունվարի 31-ի կեսգիշերը, երբ կփակվի ձմեռային տրանսֆերային պատուհանը: