Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ են քննարկել Փաշինյանի գլխավորությամբ անցկացված նիստում. Ալեն Սիմոնյանը մանրամասնում է. factor.am (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-7

Րոպեներ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդմիջվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որը վարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող, պատգամավորներին հետաքրքրող հարցեր, եղել է նաև կարծիքների փոխանակում: «Քննարկվել է նաև գալիք աշխատանքերի տրամաբանությունը: Անվանենք սա մտքերի փոխանակում»,-ասաց Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ ինչու են որոշել խմբակցության նիստն անցկացնել Ազգային ժոովի նիստերի դահլիճում, պատգամավորն ասաց, որ դա կապված էր խմբակցության անդամների թվի հետ, ինչի հետ կապված իրենց անհրաժեշտ էր մեծ դահլիճ: «Խնդիր էր մեզ համար նմանատիպ մեծ դահլիճ գտնելը, խնդրեցինք, տրամադրեցին»,-ասաց Սիմոնյանը: Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին նաև արդյոք այս նիստում որոշվե՞ց, թե ԱԺ-ում ով է լինելու խմբակցության ղեկավարը և քարտուղարը : Հարցին ի պատասխան պատգամավորն ասաց, որ այդ մասին արդեն հայտարարվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ գրվել էր, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը լինելու է Լիլիթ Մակունցը, իսկ քարտուղարը՝ Հակոբ Սիմիդյանը: Սուպերվարչապետական համակարգի հետ կապված փոփոխություններ, բնականաբար, լինելու են, քաղաքական կամքը կա, բայց դրանք չեն լինելու շատ կտրուկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հավաստիացնում է՝ Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք սուպերվարչապետական համակարգը փոխելու համար: Այդ մասին խորհրդարանում խմբակցության նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով, որ համաձայն չէ սակայն այն կարծիքի հետ, թե սուպերվարչապետությունը միայն ուժային կառույցների վերահսկողությամբ է պայմանավորված: «Այդ համակարգի հետ կապված փոփոխություններ լինելու են, բայց ոչ կտրուկ և արագ: Սակայն քաղաքական կամքը և որոշումը կա, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը: