A
A
Արմավիրում մի խումբ երիտասարդներ օգնում են անապահով ընտանիքներին
Արմավիրում մի խումբ երիտասարդներ իրենց իսկ նախաձեռնությամբ այցելել են մարզի անապահով ընտանիքներից տասներեքին: Նախաձեռնողներից Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ օգնությունը հիմնականում սնունդ է, քաղցրավենիք, հագուստ և խաղալիքներ: Ինքն անձամբ կոչ է արել բոլոր արմավիրցիներին, որպեսզի իրենց հնարավորությունների սահմաներում աջակցեն առողջական լուրջ խնդիրներ ունեցող անապահով ընտանիքների անդամներին, ովքեր բժշկական օգնություն ստանալու որևէ հնարավորություն չունեն: Նախաձեռնության հեղինակները հավաստիացնում են, որ նմանoրինակ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: