Հայաստանի ձյուդոյիստները՝ օլիմպիական «Ոսկե ճանապարհի» մասնակից (տեսանյութ)

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը, մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, թիմի անդամներ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը եւ 90 կգ քաշային Արսեն Խանջյանն այս օրերին մասնակցում են Ավստրիայի Միտերսիլ քաղաքում Եվրոպայի Ձյուդոյի Միության կողմից կազմակերպվող «Ոսկե ճանապարհ» անվանումը կրող օլիմպիական մարզումային ճամբարին:

Ինչպես հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, հունվարի 14-15-ը այդտեղ կանցկացվի մարզչական եւ մրցավարական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն 2019 թվականին սպասվելիք փոփոխությունները: