Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՊՍԺ»-ն դավաճանեց Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզչին (տեսանյութ)

Սպորտ
a1psg

Փարիզի «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբը վերջին վեց տարիներին առաջին անգամ պարտություն կրեց Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկությունում: Ընթացիկ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլում գործող գավաթակիրը իր հարկի տակ անսպասելի պարտվեց «Գենգամին»: Ուշագրավն այն է, որ մինչեւ 83-րդ րոպեն դաշտի տերերը առջեւում էին հաշվի մեջ, սակայն մնացած յոթ րոպեում հյուրերը երկու 11մ հարված վաստակեցին եւ ի վերջո կամային հաղթանակ տարան՝ 2:1: Այդպիսով, «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, որը նախկինում եղել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մարզիչը, չհաջողվեց շարունակել իր նախորդների՝ Լորան Բլանի եւ Ունայ Էմերիի սկսած գործը, որոնք հինգ մրցաշրջան շարունակ նվաճել էին Ֆրանսիայի Լիգայի գավաթը՝ 20 խաղում տանելով 20 հաղթանակ: