Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2018թ. նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 11.9 տոկոսով

Քաղաքականություն
zvartnoc

2018թ. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է  2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2018թ., <Զվարթնոցում> ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր: 2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս:  

  Ուղևորների թիվը 2017թ. Ուղևորների թիվը 2018թ.   Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
<Զվարթնոց> 2,448,251 2,690,727  + 10 %
<Շիրակ> 105,664 165,946  + 57 %
Ընդամենը 2,553,915 2,856,673  + 11.9%
  «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:    «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ