Մադրիդի «Ռեալի» պաշտպանը 100 գոլ է խփել

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, հերթական գոլն է խփել իր թիմի կազմում: Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Լեգանեսի» հետ առաջին խաղում մադրիդցիների ավագը 44-րդ րոպեին 11մ հարվածով բացել է հաշիվը:

Ինչպես պարզվել է, դա դարձել է 32-ամյա պաշտպանի հեղինակած 100-րդ հովելյանական գոլն իր կարիերայում: Դրանցից 80 գնդակը Սերխիո Ռամոսը խփել է «Ռեալի», 3-ը՝ «Սևիլյայի», 17-ը՝ Իսպանիայի հավաքականի կազմում:

Հավելենք, որ ֆուտբոլի պատմության մեջ եւս 5 պաշտպաններ դարձել են 100 եւ ավելի գոլերի հեղինակ: Ահա նրանք.

Ռոնալդ Կուման (Հոլանդիա)՝ 253

Ֆերնանդո Իյերո (Իսպանիա)՝ 162

Լորան Բլան (Ֆրանսիա)՝ 146

Ռոբերտո Կառլոս (Բրազիլիա)՝ 115

Սինիշա Միխայլովիչ (Սերբիա)՝ 104

Սերխիո Ռամոս (Իսպանիա)՝ 100