Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է անձի հաշմանդամության խումբը

Պաշտոնական
mip-1

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում: Դիմումատուի պնդմամբ՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումներով 3 տարի շարունակ իր նկատմամբ սահմանվել է 3-րդ խմբի հաշմանդամություն, սակայն հերթական՝ 2018 թվականի վերափորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբ  չի սահմանվել: Քաղաքացին, որոշումն անհիմն համարելով, բողոքարկել է վարչական կարգով, սակայն արդյունքի չի հասել: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ նշանակվել է լրացուցիչ բժշկասոցիալական փորձաքննություն, որի արդյունքում վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը: