Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկն» ուսհավաք է անցկացնում Ծաղկաձորում

Սպորտ
a1pyunik-1

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 3-րդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկն» նախապատրաստական առաջին փուլը կանցկացնի Ծաղկաձորում: Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: Փյունիկցիները այստեղ ուշադրություն կդարնեն ֆիզիկական պատրաստության վրա: Հունվարի 21-ին թիմը կմեկնի թուրքական Ալանիա քաղաք, որտեղ կանցկացնի երկշաբաթյա ուսհավաք: Դրա ընթացքում «Փյունիկը» ստուգողական խաղերում ուժերը կփորձի «Սլավիայի», «Մոնտանայի» (երկուսն էլ Բուլղարիա), «Ալեքսանդրիայի» (Ուկրաինա) եւ «Ունիվերսիտատեա Կլուժի» (Ռումինիա) հետ: