Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրե Աղասին կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Սպորտ
sport-agasi-9.01

Ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին կրկին սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ: Բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը հայտարարել է, որ անվանի մարզիչն առաջիկայում կաշխատի իր անձնական մարզչի՝ Դանի Վալվերդեի հետ: «Ես անչափ ուրախ եմ, որ Անդրե Աղասին համաձայնել է աշխատել իմ մարզչական շտաբում: Մենք իրար շատ լավ ենք հասկանում, համարյա եղբայրներ ենք: Կարծում եմ, որ նրա խորհուրդներն ու աշխատանքի մոտեցումները ինձ կօգնեն ավելի լավացնել արդյունքները», - նշել է բուլղարացի թենիսիստը: Գրիգոր Դիմիտրովը ներկայումս զբաղեցնում է 19-րդ տեղը պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային աղյուսակում: Բուլղարացի թենիսիստն արդեն մասնակցել է Բրիսբենի մրցաշարին, որտեղ նա հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ: Այժմ Գրիգոր Դիմիտրովն ու Անդրե Աղասին գտնվում են Մելբուռնում եւ պատրաստվում են առաջին խոշոր մրցաշարին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը: