Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվել է «Չելսիի» 17-ամյա երկրպագու

Սպորտ
a1anglia-9.01.

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Տոտենհեմ» - «Չելիս» խաղից առաջ Լոնդոնի ոստիկանությունը 17-ամյա մի երկրպագու է ձերբակալել: Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, «Չելսիի» պատանի ֆանատը մարզադաշտի ճանապարհին ռասիստական երգեր է երգել: Ոստիկանությունն նրան անմիջապես տարել է մոտակա բաժանմունք: 17-ամյա ֆանատը 965 ֆունտ տուգանք վճարելուց հետո ազատ է արձակվել, սակայն նրան արգելել են ներկա գտնվել խաղին: Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «Տոտենհեմի» նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1:0: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 24-ին: