Սանահին կայարանցիները փակել են ավազահանք տանող ճանապարհը (տեսանյութ)

Սանահին կայարան թաղամասի Կամչատկա կոչվող հատվածի բնակիչներն այսօր իրենց բողոքն են արտահայտել՝ փակելով Դեբեդ գետից ավազ տեղափոխոխղ բեռնատարների ճանապարհը:

«Տիտանյան եղբայրներ» ընկերությունը Դեբեդ գետից ավազ հանելու համար պետությունից 30 տարի ժամկետով համապատասխան թույլտվություն է ստացել: Տեղի բնակիչներն ասում են, որ այլևս չեն հանդուրժելու այս ամենը:

«Խանգարումա, ճանապարհները քանդումա,  »,- ասում է Սանահին կայարանի բնակիչ Արարատ Մայիլյանը:

Իսկ Հովիկ Շեկվարդանյանը թե՝. «Տիտանյանն ասում էր, նոր ճանապարհներ կսարքեմ, բայց էդ ասելով մնաց ու մնաց»:

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում