Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թող պարո՛ն Մեսչյանը գա ստեղ, Մարությանը թող գա. Աջափնյակի բնակիչները բողոքում են (տեսանյութ)

Հասարակություն
shinararner

Երևանի Աջափնյակ շրջանի Շինարարներ 10/1 շենքի բնակիչները բողոքում էին իրենց շենքի մոտակայքում տեղի ունեցող շինարարության դեմ: Բնակիչները կոչ են արել կառուցապատողին կառուցել 4 հարկանի, ոչ թե՝ 12 հարկանի շենք:  «Նիկոլ Փաշինյանը ո՞ւր ա, թող գա. իրան ընտրել ենք: Մարությանը ինչի՞ պտի թույլ տա ստեղ շենք շինեն: Ընտրեցի՞նք, որ ստեղ սենց ղալաթներ անե՞ն»,- բողոքում է բնակիչներից մեկը: «Թող պարո՛ն Մեսչյանը գա ստեղ, Մարությանը թող գա, Հայկը... Իրան ընտրել ենք որպես քաղաքապետ: Թող գա պատասխան տա. խի՞ ա ստորագրել»,- շարունակում է նա: Ըստ բնակչի՝ ժամանակին նույնպես  կառուցելու փորձ է արվել, սակայն Գագիկ Բեգլարյանը թույլ չի տվել: Բնակիչներից մյուսը համոզված էր, որ թաղամասն ամբողջովին վթարային է և այդ տեղում նոր շենք կառուցել, այն էլ 12 հարկանի՝ խիստ վտանգում է վթարային չորսհարկանիների անվտանգությունը, քանի որ շատ մոտ տարածությամբ է այն կառուցվում: Ի դեպ, անմիջապես կառուցվող շենքի կողքին գտնվում է մի վթարային շենք, որի սալիկները արդեն թափվում են: Բացի այդ, ըստ բողոքող քաղաքացիների՝  վթարային բոլոր շենքերում խարխուլ վիճակում են  գտնվում կոյուղատարները, որին հավանաբար կմիացնեն նաև նորակառույցի կոյուղագծերը: «Ստեղ պետք ա մի հատ ընդահանուր գենպլան ունենա, որ էդ նախագծով իմանան՝ որտեղ շենք ա սարքվում, որտեղ իր կոմունիկացիաներն են»: Իսկ ահա կառուցապատողը նշեց, որ Հայկ Մարությանի  կողմից ունի շինարարության թույլտվություն: «Էս յեքա հողատարածքի վրա, որ 4 հարկանի շենք սարքեմ, շահավե՞տ կլինի»,- հարցադրում արեց կառուցապատողը:   Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանը, նշեց, որ երկու կողմին վաղը հրավիրել են թաղապետարան. «Հասկանանք ինչն է խնդիրը, քննարկենք: Հասկանանք բնակիչների բողոքը և ընդհանուր հայտարարի կգանք»: