Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի խումբ երիտասարդներ լցվել են զորակոչիկներին տեղափոխող ավտոբուս ու ծեծկռտուք սարքել (տեսանյութ)

Հասարակություն
arcrun-1

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆբ-յան իր էջում՝ զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի վերաբերյալ. «Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում», - ասված է Հովհաննիսյանի գրառման մեջ: Նշենք, որ դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով: Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին: «Նկարում են, մի արեք», - հայտարարում էին ավտոբուսը կանգնեցրած տղաները: