Ֆրանսիայում մահացել է ձյուդոյի աշխարհի չեմպիոն Բեռնար Չուլույանը (տեսանյութ)

Ֆրանսիայում 65 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի ձյուդոյիստ, մեր հայրենակից Բեռնար Չուլույանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը:  

Բեռնար Չուլույանը եղել է աշխարհի չեմպիոն (1981թ) եւ փոխչեմպիոն (1979թ), Ֆրասնիայի 5-ակի չեմպիոն: Նա 1980թ մասնակցել է նաեւ Մոսկվայի ամառային օլիմպիական խաղերին, չնայած Ֆրանսիան բոյկոտել էր այն: Մեր հայրենակիցը 78կգ քաշային կարգում զբաղեցրել էր 3-րդ տեղը եւ հռչակվել օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Սպորտային կարիերան ավարտելուց հետո Բեռնար Չուլույանը զբաղվել է մարզչական գործունեությամբ: Նրա սաներից Լյուսի Դեկոսը դարձել է աշխարհի (2005թ) եւ Եվրոպայի չեմպիոնուհի (2008թ):