Մահացել է Արմենակ Մնջոյանը

Մահացել է ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը,որը դատապարտված էր «Դրոյի» գործով ։

Նա մի քանի օր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել սրտամկանի ինֆարկտ ախտորոշմամբ։

Արմենակ Մնջոյանը ձերբակալվել էր 1995 թվականին «Դրո»–ի գործով և 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նրա նկատմամբ նշանակել էր պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով: