Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Ցյուրիխի մրցաշարի հաղթող

Տղամարդկանց շախմատի Հայաստանի 2018թ չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը բարձր տրամադրությամբ կդիմավորի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը:

Այսօր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ավարտված շախմատի «Վեյնախտօփեն» միջազգային մրցաշարում մեր 18-ամյա շախմատիստը 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, չորս մասնակիցների հետ կիսեց 1-5-րդ տեղը: Սակայն, լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց հենց Հայկ Մարտիրոսյանը, որն էլ արժանացավ գլխավոր մրցանակի:

Հավելենք, որ այս տարի սույն մրցաշարին մասնակցեցին 17 երկրների 102 շախմատիստ, այդ թվում 11 գրոսմայստեր եւ 15 միջազգային վարպետ: