Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայծակնային շախմատում Լեւոն Արոնյանը 4-րդն է աշխարհում

Սպորտ
a1chess-aronyan-30.12.

Սանկտ Պետերբուրգում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նորվեգացի շախմատիստը 21 հնարավորից վաստակեց 17 միավոր եւ կես բալով առաջ անցավ լեհ շախմատիստ Յան-Կրիշտոֆ Դուդայից: Մրցանակային երրորդ տեղը 14,5 միավորով զբաղեցրեց Հիկարու Նակամուրան: Հայաստանի ներկայացնող Լեւոն Արոնյանը ընդամենը կես միավորով հետ մնաց ամերիկացի գրոսմայստերից եւ առաջնությունն ավարտեց 4-րդ տեղում, որի համար նա կստանա 30 հազար դոլար պարգեւավճար: Դրամական՝ 1000-ական դոլարի պարգեւի արժանացան նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք վաստակեցին 12,5-ական միավոր եւ գրավեցին համապատասխանաբար 31-րդ եւ 34-րդ տեղերը (առաջնության մրցակարգով պարգեւատրվում են 1-35-րդ տեղերը): Մեր մյուս շախմատիստները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ. 53. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 12 միավոր; 55. Գաբրիել Սարգսյան՝ 12; 62. Արամ Հակոբյան՝ 11,5; 156. Վահե Դանիելյան՝ 9: Կանանց մրցաշարը 13 միավորով հաղթեց ռուսաստանցի Կատերինա Լախնոն: Մրցանակային 2-3-րդ տեղերը զբաղեցրին իրանցի Սարասադատ Խադեմալշարիեն եւ չինացի Տինջյե Լեին: Հայաստանը ներկայացուցիչներից բոլորից հաջող հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանը, որը 17 հնարավորից վաստակեց 9,5 միավոր եւ գրավեց 44-րդ տեղը: Էլինա Դանիելյանը 8,5 միավորով առաջնությունն ավարտեց 65-րդ հորիզոնականում, իսկ Մարիա Գեւորգյանը 7 միավորով զբաղեցրեց 95-րդ տեղը: