Մարկոս Պիզելլի. «Հպարտ եմ ու երջանիկ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցման արդյունքներով 2018թ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ կիսվել է իր զգացողությունների մասին:

 

«Ես շատ հպարտ եմ ու երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս ստացել եմ Հայաստանի ազգային հավաքականին օգնելիս: Ամեն ինչ անելու եմ՝ հաջորդ տարի ավելի շատ մրցանակներ նվաճելու համար, բայց  այս անգամ՝ արդեն թիմային: Ֆուտբոլում կարող ես քեզ հաջողակ համարել միայն այն դեպքում, երբ նվաճում ես թիմային պարգեւներ: Շնորհակալություն, ինչպես Հայաստանի ազգային հավաքականի, այնպես էլ «Ակտոբեի» բոլոր երկրպագուներին ինձ մշտապես աջակցելու համար: Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ, մաղթում, որ միշտ լինեն լավատես եւ մնան մեր կողքին: Կհանդիպենք արդեն 2019 թվականին», – ասել է ֆուտբոլիստը:

 

Հիշեցնենք, որ ՀՖՖ անցկացրած ահրցման արդյունքներով Մարկոս Պիզելլին վաստակել է 171 միավոր եւ բավականին առաջ անցել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից (119 միավոր):